Տեղի է ունեցել պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների հանդիպումը

  • by Western Armenia, 07 Մարտի, 2024 in Քաղաքականություն
36 դիտում

Արևելյան Հայաստանի և Օկուպացված Արցախի  սահմանին մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ Արևելյան Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Բաքվի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Արևելյան Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի ն և Բաքվի  միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Բաքվի և Արևելյան  Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: