Տեղի հատվածում բախման պատճառը բանակցությունների բացակայությունը չէ, Ադրբեջանը պարզապես սադրել է․ փոխնախարար

  • by Western Armenia, 13 Ապրիլի, 2023 in Քաղաքականություն
143 դիտում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ նիստում ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից կան ստեղծված համապատասխան հանձնաժողովներ, որոնք զբաղվում են սահմանազատման հարցերով: Եվ այդ շրջանակում տրվելու է համապարփակ լուծում: Բայց տեղային վեճերը, որոնք երբեմն ծագում են ներկայացված քարտեզների, այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում: Եթե դրա անունը կդնեք բանակցություն՝ հենց բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների ձևով: Եվ տեղում իրավիճակ է լինում, որ թեկուզ հրամանատարը անմիջապես արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։ Ինչ վերաբերում է ապրիլի 11-ի միջադեպին, փոխնախարարն ասաց, որ դա տեղի չի ունեցել բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով: Ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել սադրանք: 

«Ուղղակի ինժեներական աշխատանք իրականացնողների շրջանում մարդիկ եկել են ու սադրել, ինչի հետևանքով տեղի է ունեցել այդ միջադեպը»,-նշեց փոխնախարարը: