«Տեսանյութը ցույց է տալիս ադրբեջանցի «էկոակտիվիստների» իրական մտադրությունները». Արման Թաթոյան

  • by Western Armenia, 15 Փետրվարի, 2023 in Քաղաքականություն
82 դիտում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:

Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկո ակտիվիստներ»:
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Թաթոյան հիմնադրամի ներդրած ջանքերը, քանզի դրանք ուղղված են կեղծ էկո ակտիվիստների իրական դեմքի բացահայտմանն։ Այս փաստերը պետք է հանրայանացվեն և  ներկայացվեն հիմանականում միջազգային հանրությանն ու լսարանին։