Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացը»

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
68 դիտում

ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»։

«Վերադարձել եմ Բրյուսել երեկ Անկարա կատարած այցից հետո։ Քննարկվել են հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացրել ԵՄ-ի եւ Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։