Օկուպացված Արեւմտեան Հայաստանում Հայկական հարցի վերաբերյալ յոթմասանոց ֆիլմաշար են պատրաստել

  • by WesternArmenia, 04 Նոյեմբերի, 2026 in Լուրեր
316 դիտում

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը Հայկական հարցի վերաբերյալ պատրաստել է յոթմասանոց վավերագրական ֆիլմաշար, որը ներկայացվում է հինգ լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն։

«Հայերի ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ, ահաբեկչություն և քարոզչություն» խորագիրը կրող ֆիլմաշարի նպատակն է Հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի պատմագիտական ընկերության տեսակետները ներկայացնել տեղական և միջազգային հանրությանը։

Յոթ մասերից բաղկացած ֆիլմաշարն անդրադառնում է 1915 թվականի իրադարձություններին, տեղահանությանը,Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԱՍԱԼԱ-ին և պատմական փաստաթղթերին։ Ֆիլմաշարի բովանդակությունն արտացոլում է թուրքական պաշտոնական պատմագիտական մոտեցումը Հայկական հարցին։