Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր Գրիգոր Ամիրզայանը իր միկրոբլոգում հայտնում է,որ հունվարի 9-ին Արևելյան Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս և հանդիպել գլխավոր շտաբի անդամների հետ։ Այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ասրյանը մասնակցել է զորամասի 2023 ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը։
Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով միավորվող ստորաբաժանումներում տեղի ունեցած միջադեպերին, հրահանգել է ջանքեր գործադրել համապատասխան քննություն իրականացնելու, հետեւանքները պարզելու և հետագայում նմանատիպ դեպքերը վերացնելու համար։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մարտական ծառայության ընթացքում խստորեն պահպանել կանոնադրական հարաբերությունները, անվտանգության կանոնները և համակարգված իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները։
Գրիգոր Ամիրզայանի վերլուծությունը թեմայի վերաբերյալ կարող եք դիտել Western Armenia Tv-ի յութուբյան էջում։
