Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է «Արցախի հայերի և Արեւելյան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը։
Բանաձևում դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի ռազմական ներխուժումն Արցախում, երկրամասի հայ բնակչության էթնիկ զտումը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Արեւելյան Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը:
Հաշվի առնելով Արցախի վրա Բաքվի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 120.000 հայերի բռնի տեղահանումը և Բաքվի կողմից Արեւեյան Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում հարգել Արեւելյան Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում։
Խստորեն դատապարտում եւ աներկբա աջակցություն է հայտնում Արեւելյան Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը։
