Ֆրանսիական մամուլը դատապարտում է  Բաքվի բռնապետությունը

  • by Western Armenia, 09 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
65 դիտում

Բաքվի նախագահական այսպես կոչված «ընտրության» առթիվ,  որը մեծ հավանականությամբ նախագահ Ալիևին 7 տարի  իշխելու առիթ է ընծայելու, ֆրանսիական մամուլը լուսաբանեց այդ երկրում մարդկանց իրավունքների  ոտնահարումներն ու  Հայաստանի նկատմամբ սաստկացող սպառնալիքները։

“Figaro Magazine”-ում Ժան-Քրիսթոֆ Պուիսոն  ուրվագծում է  Բաքվի  բռնակալի “դիմանկարը”, որ 2003 թվականից  իր հորը՝ Հեյդարին հաջորդելուց ի վեր նախագահում է Բաքվում։ Պուիսոն դատապարտում է  նրա՝ «հետզհետե ավելի կատաղի» հակահայ խոսույթը, որ «ցեղասպանական նոր գործողությունների» մտավախություն է առաջացնում։

“France Inter”-ը ներկայացնում է  “Forbidden Stories”-ի՝ համակարգած միջազգային հետաքննությունը, որում բացատրվում է մի ոսկու հանքի մութ գործունեության մասին, որը  շահագործվում է Ալիև ընտանիքի հետ կապ ունեցող ընկերության կողմից: Զեկույցը նաև դապարտում է քաղաքական բանտարկյալների և վարչակարգը քննադատող լրագրողների նկատմամբ կիրառվող խոշտանգման դեպքերը։

“France 24”-ի՝ Երևանի թղթակից Թալին Ունճյանը բացատրում է, թե ի՛նչ պիտի փոխվի Հայաստանի համար Փետրվարի 1-ից  սկսած՝ Պատժական միջազգային դատարանի անդամակցությամբ։ Լրագրողն ընդգծում է, որ Հայաստանն, այդպիսով , հույս ունի «լրացուցիչ պաշտպանություն ունենալու իր ադրբեջանցի հարևանի դեմ», որը մերժում է ճանաչել այդ դատարանի իրավասությունը։

“Le Point”-ում Կիյոմ Փերիեն անդրադառնում է «Ֆրանիսան ապակայունացնելու»՝ Բաքվի ռազմավարությանը, որը  Փարիզին մեղադրում է գաղութատիրության և “հօգուտ Հայաստանի” գործելու մէջ: Փերիեն հիշեցնում է, որ Ալիևն անցյալում ևս օգտագործել է այս հռետորաբանությունը՝ հատկապես 2020 թվականի՝ Արցախի պատերազմի ընթացքում։

Այս հոդվածները ցույց են տալիս ֆրանսիական մամուլի զգոնությունը՝ ժողովրդավարությամբ աղքատ Բաքվում տիրող իրավիճակի նկատմամբ։ Երկիր, որը ձգտում է տարածաշրջանում ընդարձակել իր ազդեցությունը՝ ի վնաս Հայաստանի և նրա դաշնակիցների։