Ֆրանսիայի դեսպանը հիշեցրեց Միջազգային դատարանի որոշման և դեպի Արցախ՝ փակ ճանապարհի մասին

  • by Western Armenia, 27 Մարտի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինին հայտարարել է, որ խախտվել են արցախահայության վերադարձի իրավունքները։

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ Արցախի 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ Բաքվի կողմից 9-ամսյա շրջափակումից և դաժան հարձակումից հետո։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարված է»,- գրել է նա։