Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

  • by Western Armenia, 03 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
25 դիտում

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ Արևելյան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է՝  Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր: 

Այս մասին նշվում է «Հայերի դեմ իրականացված ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է՝  Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նա հյուրերին ուղեկցել է դեպի՝ հայերի դեմ իրականացված  ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից անդրադարձ է կատարվել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում, անցյալ դարավերջին,  Սումգայիթ, Գանձակ, Բաքու քաղաքներում Բաքվի կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի,  և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջև:

Պարոն Ռոնան Լը Գլյոն ծաղկեպսակ է դրել  Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:  

Ֆրանսիական պատվիրակության անդամները շրջել են նաև՝   Հայերի դեմ իրրականացված ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար պարոն Ռոնան Լը Գլյոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:  

Շնորհակալություն հայտնելով այցի համար, Հասմիկ Մարտիրոսյանը պատվավոր հյուրին նվիրել է՝   Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության մասին գրքեր: