Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները. Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հսկիչ-անցագրային կետ ստեղծելու մասին

  • by Western Armenia, 25 Ապրիլի, 2023 in Քաղաքականություն
125 դիտում

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է  տարածել Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա նոր հսկիչ անցակետ տեղակայելու վերաբերյալ, որում կոչ է անում  Բաքվի իշխանություններին կատարել իր միջազգային պարտավորությունները։

Այս մասին հայտնում է infoport.am-ը:

«Ֆրանսիան ցավում է Բերձորի ճանապարհի նոր երթուղու մուտքի մոտ Բաքվի իշխանությունների կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծման կապակցությամբ, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնասում բանակցային գործընթացին: 

«Ֆրանսիան Բաքվի իշխանություններին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես կիրառել միջազգային դատարանի կողմից իր փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն:

Նա կոչ է անում վերականգնել Բերձորի ճանապարհով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչության գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ: