Ֆրանսիան հետ է կանչել Բաքվում՝ իր դեսպանին

  • by Western Armenia, 17 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
41 դիտում

Ֆրանսիան հետ է կանչել Բաքվում՝ իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ պատճառը Բաքվի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանին։ Հանդիպմանը Մակրոնն ափսոսանք է հայտնել Բաքվի գործողությունների կապակցությամբ և ցանկություն է հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։

«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Սա օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում։ Բաքուն պարբերաբար թիրախավորում է ֆրանսիական կողմին՝ Փարիզին մեղադրելով «հայամետ» դիրքորոշման համար։ Բաքուն  կողմի քննադատությունը հատկապես սաստկացել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունից հետո։