Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Բաքուն հող է նախապատրաստում Արցախում ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար. ՀՀ ԱԳՆ

  • by Western Armenia, 14 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
153 դիտում

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքվի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, Արցախի պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ: 

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Բաքվի իշխանությունների կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը: Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին»:Արևմտյան Հայաստանի կառավարությունն կարեւոր է գտնում, որ Արևելյան Հայաստանի Արտգործնախարարությունը դատապարտում է Բաքվի իշխանությունների կեղծ և ստահոդ տեղեկատվությունն ու կոչ անում միջազգային կառույցներին աչալուրջ լինել Բաքվի իշխանությունների վարքագծին ու ստահոդ հայտարարություններին, որոնց մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք և նույնիսկ դատ ենք բացել Բաքվի իշխանությունների դեմ ՄԻԵԴ-ում Շուշիի փախստականների հարցով, ովքեր վտարվելով իրենց տներից, այսօր մնացել են առանց կարգավիճակ և անտուն: