Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով․ Արտակ Բեգլարյան

  • by Ashkhen Virabyan, 21 Փետրվարի, 2023 in Քաղաքականություն
95 դիտում

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի դեռ մեր ժողովուրդը վերջնականորեն չի հասել Արցախյան շարժման հիմնական նպատակներին, շարժումն ու պայքարը շարունակական են, և այդ նպատակների հարցում որևէ նահանջ չի կարող լինել:

Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով, իսկ արցախցին սեփական հողում երբեք չի կքելու օտար լծի տակ: Ամրություն և սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ հավատ եմ մաղթում հատկապես շրջափակման ներքո գտնվող իմ հայրենակիցներին»։

Արևմտյան Հայաստանը շարունակում է պայքարը Հայաստան պետության մի մասի՝ Արցախի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հիշեցնենք որ Արևմտյան Հայաստանի կողմից Եվրոդատարանում կան նախաձեռնված դատեր ըննդեմ Ադրբեջանի՝ մի քանի կարևոր կետերով, որոնցից մեկն էլ բնիկ հայերի իրավուքների վերականգնում է Արցախի հողի վրա։