Արցախցիները՝ Հայաստանում բնակարանային խնդրի առաջ

  • by Editbeglari, 20 Օգոստոսի, 2026 in Լուրեր
99 դիտում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ահազանգում է, որ անշարժ գույքի շուկայում վերջին ակտիվության հետևանքով վարձակալությամբ բնակվող արցախցիները կրկին հայտնվել են խոցելի վիճակում։

Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքերում տան սեփականատերերը արցախցի վարձակալներին դուրս են հանում բնակարաններից կամ կտրուկ բարձրացնում վարձավճարը՝ ավելի բարձր առաջարկ ստանալու պատճառով։

Առաքելյանի ներկայացմամբ՝ Արցախի բռնի տեղահանումից երեք տարի անց պետական ծրագրերով բնակարան է ձեռք բերել շուրջ 19 հազար արցախցի՝ 120 հազարից, ինչը կազմում է մոտ 16 տոկոս։ Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրն, ըստ նրա, շարունակում է չլուծված մնալ։

Նա իշխանություններին մեղադրում է բնակարանային խնդիրը պատշաճ կերպով չլուծելու մեջ և կոչ է անում բնակարան վարձակալությամբ տրամադրող քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ արցախցիներին՝ այս դժվար շրջանում նրանց չզրկելով բնակության հնարավորությունից։

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցչի գնահատմամբ՝ արցախցիների համար Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ և կայուն բնակության ապահովումը շարունակում է մնալ հրատապ խնդիր։