Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 19 Մայիսի, 2023 in Քաղաքականություն
111 դիտում

Western Armenia Tv-ին «Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ» շարքի շրջանակներում անդրադարձ է կատարել «Մշակութային ցեղասպանություն» եզրույթին։

«Մշակութային ցեղասպանություն» եզրույթը «ցեղասպանություն» բառի ընդարձակումն է, որը սահմանել է Ռաֆայել Լեմկինը, և, ըստ նախնական սահմանման, խմբի կամ խմբի մասի համակարգված և դիտավորյալ ոչնչացումը եղել է ցեղասպանության հանցագործության անբաժանելի մասը։ Այնուամենայնիվ, տարիների ընթացքում տերմինը ենթարկվել է էվոլյուցիայի տարբեր ցեղասպանագետների կողմից՝ շեղվելով իր սկզբնական սահմանումից:

Սակայն տարիներ շարունակ տարբեր ցեղասպանագետների կողմից եզրույթը ենթարկվել է փոփոխությունների՝ հեռանալով իր սկզբնական բնորոշումից: «Մշակութային ցեղասպանություն» եզրույթի շուրջ տեսաբանների անհատական մոտեցումներն ու տարաձայնությունները մեծապես պայմանավորված են միջազգային իրավունքի տեսանկյունից դրա հստակ սահմանման բացակայությամբ:

Ակնհայտ է, որ մշակութային արժեքների ոչնչացումը դժվար է զուգադրել մարդկանց ֆիզիկական ոչնչացման կամ մի ամբողջ խմբի բնաջնջման հետ, սակայն մասնավորապես Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության օրինակը գալիս է ապացուցելու, որ դրանք միևնույն հանցագործության երկու կողմերն են, որոնք փոխկապակցված են և, որպես կանոն, առանձին չեն դրսևորվում:

Հայկական մշակութային հուշարձանների դեմ իրագործված քաղաքականությունն իրավացիորեն ցեղասպանական գործողություն է բնորոշում Արկանզասի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Սեմյուել Թոթթենը։

Մասնավորապես նա գրում է, որ թուրքերի նպատակը միայն բոլոր հայերին սպանելը չէր, այլ նաև նրանց երբեմնի գոյության վերջին հետքը մաքրելը. «Դրան հասնելու համար թուրքերը դիմում էին տարբեր մեթոդների՝ հրկիզելով և ավերելով հայկական բոլոր եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները»:

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության օրինակով կարելի է պնդել, որ ոճրագործների վերջնական նպատակը թիրախավորվող խմբի տեսակի ոչնչացումն է, որը, բացի ֆիզիկական ոչնչացումից, ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ, այդ թվում՝ մշակութայինը: Տարանջատել կամ զատորոշել այդ բաղադրիչներից թեկուզև մեկը միևնույն հանցագործությունից և փորձել որակել այն այլ եզրույթներով կնշանակի խեղաթյուրել և մեղմացնել ցեղասպանություն հանցագործությունը: Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությունն ասվածի դասական օրինակն է, երբ ոճրագործները հայերի ֆիզիկական բնաջնջմանը զուգահեռ հետևողականորեն իրականացնում էին հայկական մշակույթի, լեզվի և պատմության համակարգված ոչնչացում՝ ամբողջացնելով հայի՝ որպես ազգային տեսակի բնաջնջումը: Նշված քաղաքականությունը շարունակվեց նաև թուրքական հետագա վարչակարգերի օրոք՝ լիակատար դարձնելով հայության ու նրան առնչվող ցանկացած հետքի և հիշողության մաքրումը իր պատմական տարածքներից: