Բաքուն է պատասխանատու Արցախում  տեղի ունեցածի, տառապանքների համար. Գերմանիայի ներկայացուցիչ

  • by Western Armenia, 22 Սեպտեմբերի, 2023 in Քաղաքականություն
47 դիտում

Մենք դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս մշտապես և վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ Մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։ Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը ամբողջովին կրում է Բաքուն: Այս մասին ՄԱԿ-ում հայտարարեց Գերմանիայի ներկայացուցիչը։

«Եվ՛ Հայաստանի, և՛ Բաքվի տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ։ Դժվար է պատկերացնել այն տառապանքը և դժվարությունները, որոնք կրում է Արցախի բնակչությունը։ Բաքվի իշխանությունները, փաստացի, փակել են Բերձորի ճանապարհը, խանութներում դատարկություն է։ Դեղորայքը ավարտվել է, էլեկտրաէներգիան, բենզինը չեն բավականացնում»,- նշեց նա։

Նա շեշտեց, որ որևէ երկիր չպետք է այս իրավիճակն օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունը ապակայունացնելու նպատակով։