ԵՄ փաստահավաք առաքելությունն արդեն Արևելյան Հայաստանում է

  • by Western Armenia, 27 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
108 դիտում

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք Արևելյան Հայաստանի  արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի X-ի միկրոբլոգից։«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը` կից հրապարակելով պատվիրակության անդամների հետ հանդիպումից լուսանկարներ։Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան է ժամանելու ԵՄ փաստահավաք առաքելությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակություն Հայաստանում է լինելու նոյեմբերի 27-ից 29-ը։