
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է ստորագրել, որով Ստամբուլի տեխնիկական համալսարանի ակադեմիական ստորաբաժանումներ են ստեղծվելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող՝ օկուպացված Արցախի համալսարանի կազմում։
Այս քայլը մտահոգիչ է, քանի որ հայկական Արցախի կրթական և մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացին զուգահեռ օկուպացված տարածքում ձևավորվում են նոր կառույցներ՝ առանց Արցախի հայության մասնակցության և համաձայնության։
2026 թվականի հունվարին Կոստանդնուպոլսի տեխնիկական համալսարանի և Արցախի համալսարանի միջև ստորագրված հուշագիրը նախատեսում է ուսանողների ու դասախոսների փոխանակում, համատեղ հետազոտություններ, կրկնակի աստիճանի ծրագրեր և լաբորատորիաների ստեղծում։
Արցախի հայաթափումից հետո նման նախաձեռնությունները դիտվում են ոչ միայն որպես կրթական համագործակցություն, այլև որպես օկուպացված տարածքում նոր իրողությունների ամրապնդման և հայկական ժառանգության հետքերի հետագա ջնջման փորձ։
