Թուրքիայի կողմից բռնազավթված Արեւմետան Հայաստանում Արեւելյան Հայաստանի քաղաքացիություն ունեցող աշակերտներին այլևս չեն ընդունում հայկական դպրոցներ՝ նրանց առաջարկելով ուսումը շարունակել պետական դպրոցներում։ Թուրքագետ Էլինա Միրզոյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Պոլսի հայ համայնքի կրթական և ազգային ինքնության պահպանման վրա։
Հայկական դպրոցները շուրջ 14 տարի ընդունել են Հայաստանի քաղաքացիների երեխաներին։ Նոր կարգավորումը, ըստ մասնագետի, կարող է խորացնել համայնքի ներսում առկա խնդիրները և սահմանափակել երեխաների՝ հայկական կրթական ու մշակութային միջավայրում ներառվելու հնարավորությունը։
Պոլսահայ համայնքի ներկայացուցիչներն ու դպրոցների վարչակազմերը նախատեսում են քննարկումներ՝ ստեղծված իրավիճակը գնահատելու և հետագա քայլերը որոշելու համար։
