Ինչո՞ւ Բաքվում չեն խոսում Արծվաշենը վերադարձնելու մասին

  • by Editbeglari, 22 Օգոստոսի, 2026 in Լուրեր
51 դիտում

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը անդրադարձել է Արծվաշենի հարցին՝ նշելով, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում չի հանդիպել հրապարակումների, որոնցում Արծվաշենը ներկայացվում է որպես հայկական տարածք և պահանջվում է դրա վերադարձը Հայաստանին։

Նրա խոսքով՝ փոխարենը ադրբեջանական մեդիայում դրական արձագանքներ են հնչում Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։

Հայրապետյանը կարծում է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե նոր զիջումների մասին քննարկումների, այլ դրանք կանխելու հնարավորությունների վրա։ Նրա գնահատմամբ՝ Բաքուն չի պատրաստվում վերադարձնել Արծվաշենը, ուստի Հայաստանը պետք է հետևողական աշխատանք տանի նոր տարածքային զիջումները կանխելու ուղղությամբ։