Կ․Պոլսի հայկական դպրոցների շուրջ նոր մտահոգություններ

  • by Editbeglari, 19 Օգոստոսի, 2026 in Լուրեր
95 դիտում

Արեւմտեան Հայաստանում  լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն անդրադարձել է Արեւելյան Հայաստանի քաղաքացիների՝ Կ․ Պոլսի հայկական դպրոցներում սովորելու հնարավորության սահմանափակման խնդրին։

Քոփթաշի խոսքով՝ Հայաստանից Թուրքիա տեղափոխված ընտանիքների երեխաները տարիներ շարունակ Կ․ Պոլսի հայկական դպրոցներում սովորել են «հյուրի կարգավիճակով», սակայն այժմ իշխանությունները փորձում են արգելել այդ հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ ավելի քան տասը տարի առաջ հենց իշխանությունների կողմից էր ստեղծվել այս՝ ի սկզբանե ժամանակավոր համարված կարգավորումը։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը հնարավոր էր լուծել պարզ վարչական կարգավորմամբ, սակայն տարիներ շարունակ այն չկարգավորվելուց հետո այժմ կիրառվում է ամենակոշտ մոտեցումը, ինչը կարող է նոր լարվածություն և ցավ առաջացնել հայկական համայնքում։

Քոփթաշը նաև կոչ է արել Թուրքիայի հայկական համայնքի կառույցներին ավելի ակտիվորեն բարձրաձայնել խնդիրը՝ ընդգծելով մամուլի և քաղաքացիական հասարակության դերակատարությունը։