Հովիկ Ավանեսով․ «Արցախի հարցը փակված չէ»

  • by Editbeglari, 08 Օգոստոսի, 2026 in Լուրեր
67 դիտում

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը քննադատել է արցախահայերի վերադարձի հարցը Ադրբեջանի նախկին բնակիչների վերադարձի հետ նույն հարթության վրա դիտարկելու մոտեցումը։

Նրա խոսքով՝ արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք հիմնարար իրավունք է, իսկ Արցախի հարցը չի կարող փակված համարվել որևէ քաղաքական հայտարարությամբ։

Ավանեսովը նաև ընդգծել է, որ նման հայտարարություններից հետո Արցախում նկատվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման էական աճ՝ ընդգծելով դրա պահպանման և միջազգային ուշադրության անհրաժեշտությունը։