
Արցախցի Արեգա Հովսեփյանը անդրադարձել է արցախցիների նկատմամբ հնչող հարցադրումներին՝ կապված Արցախի կարգավիճակի և պատկանելության հետ։
«Հորս գերեզմանն Արցախում է, ո՞նց եք արցախցուն հարցնում՝ Արցախը Բաքո՞ւ է, թե՞ ոչ»,– նշել է Հովսեփյանը՝ ընդգծելով, որ արցախցու համար Արցախը միայն քաղաքական կամ տարածքային հարց չէ, այլ կապված է իր ընտանիքի, հիշողությունների, հայրենի տան և նախնիների շիրիմների հետ։
