Նենսի Փելոսին Ամերիկայի հայկական համագումարի կողմից արժանացել է Մորգենթաուի անվան մրցանակին

  • by Western Armenia, 19 Նոյեմբերի, 2022 in Քաղաքականություն
155 դիտում

«Ամերիկայի ձայնը» ռադիոկայանը հայտնում է․ 

«Շուրջ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչիների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը:

Միջոցառմանը խոսնակ Փելոսիին հանձնվել է համագումարի Մորգենթաուերի անվան պարգևը»:

«Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարել է Փելոսին:

Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: