Պուտինը նշել Է Թրամփի հետ հանդիպման հետաձգումների պատճառը

  • by Western Armenia, 05 Հունիսի, 2018 in Միջազգային Քաղաքականություն
243 դիտում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը մինչ օրս չի կայացել ԱՄՆ-ում ընթացող կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Դա անհրաժեշտ Է հարցնել Միացյալ Նահանգների մեր գործընկերներին: Իմ կարծիքով՝ դա ԱՄՆ-ում ներքաղաքական կատաղի պայքարի հետեւանքն Է»,- ասել Է Պուտինը Ավստրիայի ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մեջբերումներ Է արել Ավստրիայի ռադիոն: