Պրագայի ցուցահանդեսում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես ադրբեջանական

  • by Editbeglari, 03 Օգոստոսի, 2026 in Լուրեր
95 դիտում

Չեխիայի մայրաքաղաք Պրագայի կենտրոնում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում Հայաստանի և Արցախի պատմամշակութային կոթողները ներկայացվել են որպես ադրբեջանական ժառանգություն։ Ցուցահանդեսում ներկայացված նյութերը վերաբերում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային արժեքներին, որոնք ներկայացվել են որպես Բաքվի «պատմական հայրենիքի» մաս։ Այս քայլը գնահատվում է որպես հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման հերթական դրսևորում։