Սենատոր Պորտանտինոն բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել Արցախի անմարդկային շրջափակումը

  • by Western Armenia, 28 Օգոստոսի, 2023 in Քաղաքականություն
77 դիտում

ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 9-րդ համատեղ բանաձևը, որը կոչ է անում Բաքվին դադարեցնել Արցախի անմարդկային շրջափակումը և ապահովել սննդի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների ազատ և համարժեք հոսք Բերձորի ճանապարհով, տեղեկացնում է Արցախպրեսը: Alphanews.am-ի փոխանցմամբ,  Պորտանտինոն հայտարարել է՝ Արցախում իրավիճակը սարսափելի է և խորապես մտահոգիչ։

«Քանի որ մեր աչքի առաջ ցեղասպանություն է ծավալվում, մենք պետք է գործենք։ Արցախի ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ օր սպասել առանց Միացյալ Նահանգների և միջազգային գործողությունների՝ վերջ դնելու այս ավերիչ հումանիտար ճգնաժամին։ Շատ կարևոր է, որ մենք դուրս գանք բառերից, պահանջենք վերաբացել Բերձորի ճանապարհը և դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին։  Ես խստորեն դատապարտում եմ Բաքվի բռնի և ցեղասպան արշավն Արցախի հայ ժողովրդի դեմ, որը մնացել է առանց սննդի, բժշկական պարագաների և ազատ տեղաշարժի իրավունքի»,- ասել է սենատորը։