Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղшսպանությունը

  • by Western Armenia, 11 Փետրվարի, 2023 in Քաղաքականություն
105 դիտում

Փետրվարի 8-ին Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել բանաձևին, որն առաջարկում է Էմանուել Մակրոնի կառավարությանը ճանաչել 1915-1918 թվականների ասորի-քաղդեացիների դեմ իրագործված ցեղասպանությունը և ապրիլի 24-ը դարձնել ջարդերի զոհերի հիշատակի օր:

Բանաձեւն ընդունվել է 300 ձայնով։ Դեմ են եղել միայն երկու սենատորներ։

Ասորիները  և բնիկ հայերը մշտապես ունեցել են բարի-դրացիական հարաբերություններ, ապրելով Արևմտյան Հայաստանում։ Թուրքական յաթաղանը փորձեց վերջ դնել մեր հնագույն ազգերի առաջընթացին, կազմակերպելով դարի առաջին սարսափելի ցեղասպանությունը։ Ասորի ժողովուրդը տարիներ շարունակ նույնպես պայքարել է արդարության վերականգման համար և այսօր այդ քայլերը տվեցին իրենց սպասված արդյունքը։ Թուրքական պետությունը պատասխան է տալու կատարվածի համար, իսկ այդ օրը շատ մոտ է։

https://www.senat.fr/leg/tas22-054.html