2 միլիոնի անունները պարզելու ցանկությունը ժխտողական քայլ է

  • by Western Armenia, 18 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
43 դիտում

Վերջին շրջանում ՝ Արևելյան Հայաստանում շրջանառվում են խոսակցություններ, որոնք առնվազն մտահոգիչ են։ Մասնավորապես, որոշ «քաղաքական գործիչներ» կասկածի տակ են դրել հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստը։ 

Western Armenia TV-ին հիշեցնում է, որ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որն իրականացվեց մի քանի փուլերով և ընդհանուր առմամբ դրա հետևանքով զովեց շուրջ 2 մլն մարդ՝ իսկ եթե այս թվին գումարենք դեռևս 1890-ական թվականներից մեկնարկած կոտորածների ու «Թուրքիայի Հանրապետության» հիմնադրումից հետո կազմակերպված ջարդերի արդյունքում զոհված հայերի թիվը, ընդհանուր զոհերի թիվը կգերազանցի 2 միլիոնը (Դերսիմի կոտորած 1937 թ.)։

Հայերի  ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, որոշներում անգամ քրեականացվել է դրա ժխտումը, սակայն ցեղասպան պետության՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիան, հրաժարվում է ճանաչել այն, ներողություն խնդրել և հայ ժողովրդին հատուցել:

Թուրքական իշխանության կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայացվող նախապայմաններից մեկն էլ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից հրաժարումն էր։ Այս գործընթացը 1998 թվականից սկսած ընդգրկվել է Արևելյան Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, ինչն արժանացել է պաշտոնական Անկարայի խիստ դժգոհությանը, և վերջինս ամեն կերպ պայքարում է դրա դեմ։ Թուրքական ժխտողականության քաղաքականությունն այս տարիների ընթացքում մշակել է մի շարք քարոզչական թեզեր, որոնք, միջազգային հանրության շրջանում տարածելով, փորձում է կտրականապես հերքել Հայերի ցեղասպանությունը։ Դրանցից մեկն էլ այն է, որ իրականում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե Հայերի դեմ իրականացված  ցեղասպանություն է իրականացվել, այլ Օսմանյան կայսրության առավել վտանգավոր շրջաններից բնակչության տեղահանություն, որի հետևանքով զոհվել են նաև որոշ հայեր, սակայն նրանց թիվը 1․5 միլիոնից քիչ է։

Հասկանալի է, չէ՞, թե ինչ է տեղի ունենում․ այս  պահին Արևելյան Հայաստանի քաղաքական արենաներում։ Այն մեզ հիշեցնում են Թուրքիայի կողմից առաջարկված  պատմաբանների հանձնախմբի մասին, որը պիտի պատմությունը նորից ուսումնասիրեր, որպեսզի որոշվեր՝ 1915 թ. դեպքերը ցեղասպանություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ։ Այս մոտեցումն ամբողջովին անընդունելի է, ցեղասպանության փաստն իրողություն է, պատմագետներն աշխատել են, 30 երկիր ճանաչել է, վերջ։ Ի՞նչ իմաստ ունի հաշվել ու  պարզել 1,5 մլն զոհերի անունները։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության բոլոր զոհերին անուն-ազգաննուններով նույնականացնելը չափազանց բարդ գործընթաց է, որն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել, հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ, որը կտրականապես հերքում է Հայերի ցեղասպանության փաստը։ 

Ավելին՝ նույնիսկ Հոլոքոստի դեպքում, որի հետևանքով զոհվեց մոտ 6 միլիոն մարդ, մինչ այժմ հնարավոր է եղել բացահայտել միայն նրանց մի մասը, թեև Գերմանիայի կողմից սեփական հանցագործության ճանաչումը և ներողությունը, ինչպես նաև եվրոպական այլ երկրները, որի աջակցությամբ իրականացրեց հրեաների ցեղասպանությունը, նպաստեց դրա բացահայտմանը։

Այս համատեքստում հանրության որոշ շերտեր համոզված են, որ սա Արևելյան Հայաստանի կողմից կլինի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից պաշտոնապես հրաժարվելու առաջին քայլը, իսկ առավել վատատեսները հակված են պնդել, որ նման կերպ Արևելյան Հայաստանի իշխանությունները հիմք են նախապատրաստում առասարակ Հայերի դեմ իրականացված ցեղապանության եղելությունը հերքելու համար։