2020-ից հետո Թուրքիան Բաքվի բերանով պահանջում է փոխել Արեւելյան Հայաստանի սահմանադրությունը․ Վարուժան Գեղամյան

  • by Editbeglari, 10 Հուլիսի, 2024 in Լուրեր
271 դիտում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրառում է կատարել՝ նշելով, որ ընդունման օրվանից Հայաստանի սահմանադրությունը   և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։

Նրա խոսքով՝ թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Արեւելյան Հայաստանի Սահմանադրությանը։

«2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Բաքվի բերանով պահանջում է փոխել Սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն»,- գրել է նա։

Շեշտում է, որ նման պահանջն այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։

Սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը և այլ գործոնների։

«Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին»,- ամփոփելով միտքն գրել է Վարուժան Գեղամյանը։