Արցախից տեղահանվածները դարձել են առցանց ատելության խոսքի և իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների թիրախ. ForeignPolicy

  • by WesternArmenia, 05 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
194 դիտում

«Արցախի կորուստը Հայաստանում շատերի համար դեռևս ցավոտ և չսպիացող վերք է։ Սակայն, Փաշինյանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ ընդունելու պարտությունը և շարժվելու դեպի Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Մյուսների համար, սակայն, այդ թվում՝ վարչապետի քննադատների և բազմաթիվ փախստականների, Արցախից՝ երկրի տասնամյակների ազգային պայքարի առանցքային տարրից, հրաժարվելը դավաճանություն է: Հետազոտողները պարզել են, որ արցախցիների մասին «երախտամոռ» և «դասալիք» որակումները համակարգված կերպով տարածվել են Փաշինյանի կառավարությանը հավատարիմ գործիչների կողմից», – գրել է Foreign Policy-ն։