Լուսանկարում Human Rights Watch-ը 2020-ին ապշերոնյան ռեժիմի օկուպացիոն զորքերի կողմից Շուշիի արձանագրած քաղաքացիական ւ բնակելի տարածքի ավերման վկայությունն է։
Շուշիում Արցախ-Ապշերոնյան հարյուրամյա պատերազմի 44-օրյա փուլի ընթացքում ավերված այս առանձնատունը, ըստ Գևորգ Հայրապետյանի, Գյուլվարդ Աթայանի, Լյուբա Նալբանդյանի, Նվեր Մելքումյանի, Նունե Շահրամանյանի, Լենորա Առստամյանի և այլոց վկայությունների, եղել է N1 միջքաղաքային տրանսպորտի վարորդ Ժորիկի տունը՝ «Վաղուհասեցի Ժորիկի տունն ա», ինչպես ճշտել է Հակոբ Ազիզյանը։
Այս վկայությունները փոխում են լուսանկարի պատմական նշանակությունը։ Ապշերոնյան բարբարոսների ռմբահարման հետևանքով քանդված պատերը, փլված տանիքը և բեկորները եղել առանձնատուն, որտեղ բազմազավակ ընտանիքի հայր ՝ Ժորիկն է ապրել ։ Տունը կապված է եղել նրա ընտանիքի, աշխատանքի, հիշողությունների և Շուշիում նրա բնակվելու պատմության հետ։
Այս լուսանկարը պետք է դիտել ոչ միայն որպես պատերազմի տեսարան, այլև որպես ապշերոնյան ինտերվենտների կողմից քաղաքացիական գույքի ավերման վավերագրական վկայություն։
Միջազգային մարդասիրական իրավունքի առանցքային սկզբունքներից է տարբերակման սկզբունքը․ զինված հակամարտության կողմերը պարտավոր են տարբերակել քաղաքացիական անձանց և ռազմական նպատակները, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներն ու ռազմական օբյեկտները։ Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումներն արգելված են, եթե տվյալ օբյեկտը ռազմական նպատակ չի հանդիսանում։
Ավելին՝ ռազմական նպատակին ուղղված հարձակման դեպքում անգամ անհրաժեշտ է պահպանել համաչափության և նախազգուշական միջոցների կանոնները։ Պետք է հաշվի առնել ակնկալվող քաղաքացիական աբյեկտներին հասցնելիք վնասը և ձեռնարկել իրագործելի միջոցներ՝ քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական գույքը պաշտպանելու համար։
Այսինքն՝ պատերազմի պայմաններում քաղաքացիական տունը ինքնաբերաբար չի կարող դառնալ օրինական թիրախ միայն այն պատճառով, որ այն գտնվում է հակամարտության գոտում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք անցնելով հետևյալ հղմամբ`
