9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին. Տիգրան Աբրահամյան

  • by Editbeglari, 01 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
152 դիտում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։ Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը։ 

Այդ քայլի ազդեցությունն ընդգծվեց ոչ միայն Արցախի և նրա շրջանների տնտեսական կտրուկ բարգավաճման, այլև 44-օրյա պատերազմի օրերին ռազմական նշանակության խնդիրների կատարման հարցում։

Դրանից 3 տարի անց՝ պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, կապիտուլյանտ իշխանությունը Քարվաճառի շրջանը հանձնեց Բաքվին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախի ամբողջական օկուպացիայի համար։