Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվից երաշխիքներ է պահանջում

  • by Western Armenia, 06 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
29 դիտում

Amnesty International-ը նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ հայտարարություն է տարածել և հորդորել, որ ընդունող երկրի և ՄԱԿ-ի հետ կնքվելիք հուշագիրը պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված կլինեն՝ ինչպես միջոցառումների անցկացման տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 

«Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Բաքվի իշխանությունները պարբերաբար խստացնում են գրաքննությունը և վերջերս ուժեղացրել են այլախոհության նկատմամբ ճնշումները՝ կալանավորելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանության ակտիվիստներ»,-ասվում է հայտարարության մեջ։ 

Կազմակերպությունը հորդորում է նաև ազատ արձակել Բաքվի իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ Բաքվի կառավարության կողմից իրականացված մարդու իրավունքների աղաղակող խախտումները, կենսական նշանակություն ունի, որ կնքված հյուրընկալող երկրի համաձայնագիրը հրապարակվի ստորագրումից անմիջապես հետո, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել և գնահատել, թե որքանով է պաշտպանված COP29-ի հանրային տարածքը: