COP17-ը մերժել է «Արցախ» միությանը. Արտակ Բեգլարյան

  • by WesternArmenia, 20 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
176 դիտում

«Մեր կազմակերպությունը՝ «Արցախ» միությունը, ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել», «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է միության նախագահ Արտակ Բեգլարյանը։