COP17-ի ամբիոնից չբարձրաձայնվեցին Արցախի բնապահպանական խնդիրները

  • by WesternArmenia, 23 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
234 դիտում

Արեւելյան Հայաստանում անցկացված՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կարևոր նշանակություն ուներ երկրի միջազգային դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Սակայն, ինչպես նշվում է «Ազգ»-ի հոկտեմբերի 23-ի հրապարակման մեջ, համաժողովի միջազգային հարթակը չօգտագործվեց՝ բարձրաձայնելու Արցախի բնությանը և բնիկ ժողովրդի իրավունքներին հասցված վնասները։

Հոդվածի հեղինակը նաև ուշադրություն է հրավիրում Ամուլսարի և Թեղուտի հանքավայրերի շահագործման բացասական հետևանքների մասին այլընտրանքային տեսակետներ ներկայացնելու անհրաժեշտությանը՝ պաշտոնական դիրքորոշումներին զուգահեռ։