Բաց, բայց անանցանելի սահմանը

  • by Éditeur, 28 Դեկտեմբերի, 2015 in Միջազգային Քաղաքականություն
387 դիտում
Թուրքիայի քաղաքացիները Կարծախի նորաբաց սահմանակետով հեշտությամբ մտնում են Վրաստան, մինչդեռ Վրաստանի քաղաքացիների համար հակառակ հնարավորությունը սահմանափակ է: Ջավախքը Թուրքիայի հետ կապող սահմանը բացվելուց հետո` Ախալքալաքում հաճախ կարելի է տեսնել արտասահմանցիների խմբերի, ովքեր ինչ-որ բաներ են գնում, կամ նկարվում են հուշարձանների մոտ: Հասկանալու համար, որ նրանք ոչ վրացի են, ոչ հայ, ոչ էլ այլ երկրից ժամանած զբոսաշրջիկներ, այլ Թուրքիայի քաղաքացիներ են, բավարար է հագած խիջաբները, որոնք կրում են այդ խմբերի որոշ ներկայացուցիչներ, կամ էլ նրանց զրույցները: Անցնելով սահմանը` Թուրքիայի քաղաքացիները մեքենաներով և երթուղայիններով ժամանում են Ախալքալաք, այստեղ համեմատաբար էժան գնելով`տարբեր ուտելիքներ, ընկույզ և բենզին: Տեղական բնակչության մեջ սահմանի բացումը դարձել է անհանգստության պատճառ: Շատերը կարծիք են հայտնում, որ հարևան երկրից ժամանած գնորդների պատճառով բարձրանում են ապրանքների գները և անհետանում է անվտանգության զգացումը: Tureckaya mashina Վրաստանի քաղաքացիները չեն կարող այնպիսի հեշտությամբ անցնել թուրքական սահմանը, ինչպես թուրքերը անցնում են վրացականը: Այս տեղեկատվությունը ստուգելու համար մենք ուղևորվեցինք դեպի սահմանակետ, նախապես վերցնելով անձը հաստատող փաստաթուղթը և միջազգային անձնագիրը: Doroga domoi Ախալքալաքից մինչև սահման տանող ճանապարհը կազմում է մոտ 40 րոպե, հաճախ ճանապարհին կարելի է տեսնել թուրքական համարներով մարդատար ու բեռնատար մեքենաներ: Հասանք Թուրքիային սահմանամերձ Կարծախ գյուղ: Ճանապարհի, երկաթգծի ու սահմանային անցակետի շինարարության արդյունքում տեղական բնակչության կյանքը մեծապես չի փոխվել: Նորից մարդիկ ձիերի և ավանակների սայլերով ինչ-որ բան են տանում, կանայք լծակներով ու դույլերով երեևում են հեռվում: Վերջին տարիների նկատելի փոփոխությունը ասֆալտապատված ճանապարհն է, որը մոտեցրեց հեռավոր գյուղը շրջանային կենտրոնին: Karcax dom vodonos s oslom karcaxci Մենք հասանք «Կարծախ» մաքսային անցակետ: Նոր հսկայական շինությունը բաժանված է երկու մասի` վրացական ու թուրքական: Այստեղ չի կարելի նկարվել ու նկարահանումներ կատարել: Tureckaya granica Վրացական մաքսատան բարետես աշխատակիցները, ովքեր տիրապետում են վրացերեն, ռուսերեն, անգլերեն ու թուրքերեն լեզուներին, սահմանը անցնողներին բացատրում են այն հատելու կարգը: Նրանք բացատրում են, որ նույն իսկ վրացական անձը հաստատող ներքին օգտագործման բիո անձնագրով`առանց մեքենայի կարելի է անցնել թուրքական սահմանը և նախապես զգուշացնում են, որ մեքենայով անցնել վրացական սահմանը կարելի է, բայց վրացական համարանիշերով մեքենան` առանց ապահովագրության, արդեն չի կարող անցնել թուրքական սահմանը: Կնիք դնելով մեր անձնագրերում, մենք ուղևորվեցինք թուրքական սահման: Թուրքական սահմանին մեզ դիմավորեց թուրքական սահմանակետի աշխատակիցը «սիգիլ» խոսքը անընդհատ կրկնելով: Ցավոք սրտի այդ աշխատակիցը թուրքերենից բացի, չէր տիրապետում այլ լեզուների: Այստեղ մեզ օգնության հասավ վրացական մաքսատան աշխատակիցը` բացատրելով, որ «սիգիլը» նշանակում է ապահովագրություն, ինչը չի պահանջվում Վրաստանում: Համատեղ ուժերով մեզ բացատրեցին, որ ապահովագրությունից բացի, որը չեն անում այս սահմանակետում, բայց ասենք անում են Ախալցիխեի շրջանի «Վալե» մաքսակետում, պետք է վճարել նաև 50-100 լարի` մեքենան ներս մտցնելու համար /գումարի չափը կախված է մեքենայի վիճակից ու թողարկման տարեթվից/: Ինչպես պարզվեց, մենք` Վրաստանի քաղաքացիներս, կարող ենք անցնել Թուրքիա, միայն առանց մեքենայի, եթե այն չունի նախապես բացված ապահովագրություն: Մեր այն հարցին, թե քանի կիլոմետր է մինչև ամենամոտ բնակավայրը, մեզ պատասխանեցին, որ պետք է ոտքով հասնել մինչև Չիլդիր քաղաքը, որը գտնվում է սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա, այնտեղ կան տաքսիներ, որոնցով կարել է հասնել մյուս քաղաքներ` Կարս և Արդահան: Pogran slujba Մենք չհամարձակվեցինք անցնել սահմանը ու ոտքով ուղևորվել Չիլդիր: Վերադարձանք վրացական սահման, որտեղ հետաքրքրվեցին`անցանք թե ոչ մենք Թուրքիա և ինչ պատճառով: Իմանալով, որ չենք անցել, մեզ բացատրեցին, որ թուրքական կողմը բերել է սարքավորումներ, որպեսզի տեղում անեն ապահովագրություն և թույլտվության փաստաթուղթ կարողանան տալ մեքենայի մուտքի համար, և որ մոտ ապագայում Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մեքենաներով անցնել թուրքական սահմանը: Վերադառնալով Կարծախ գյուղ, մենք հետաքրքրվեցինք տեղաբնակներից` անցել են այդյոք նրանք մեքենաներով թուրքական սահմանը: Տեղացիները մեզ պատմեցին, որ ոմանք, նախապես «Վալե» սահմանակետում պատրաստելով մեքենայի փաստաթղթերը, եղել են Թուրքիայում: Թե ինչ կարծիք ունի տեղական բնակչությունը սահմանի բացման վերաբերյալ  jnews.ge–ն ներկայացրել է վերջերս (կարդալ այստեղ): 21469975270_d8fc9929ae_o karcax lich Քրիստինե Մարաբյան   http://jnews.ge/am/?p=4042#.VoF7Rvl95D-