Ադրբեջանական բանակը խոշորամասշտաբ զինավարժություններ է սկսում Ղարաբաղի սահմանին եւ Նախիջեւանում

  • by Éditeur, 18 Հունիսի, 2016 in Միջազգային Քաղաքականություն
385 դիտում
Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 19-24-ին զորքերի կառավարման մարմինների, զորամիավորումների եւ զորամասերի հետ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ է սկսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զինավարժանքներին կմասնակցի անձնակազմի 25 հազար զինծառայողներ, 300-ից ավելի միավոր տանկեր եւ զրահապատ մարտական մեքենաներ, 100-ից ավելի հրթիռային եւ հրետանային սարքավորումներ, մինչեւ 40 ռազմական ավիացիա եւ 30-ից ավելի հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմածովային ուժերի նավերի միավորումներ եւ հատուկ նշանակության զորամասեր: Զինավարժանքների համար շրջաններ են որոշվել մերձճակատային գոտու եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության հրաձգարանները, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը: Զինավարժանքների գլխավոր նպատակը հանդիսանում է զորքերի եւ մարտական համակարգերի կառավարման մեջ զորամիավորումների եւ միավորների  հրամանատարության հմտությունների կատարելագործումը, ինչպես նաեւ բարդ պայմաններում ժամանակակից համաբանակային մարտի անցկացման մեջ մարտական ներդաշնակեցման ու մարտական էլեմենտների փոխգործողությունների մակարդակի բարձացումը: Նշվում է, որ տվյալ զինավարժանքների առաձնահատկությունները կայանում են նրանում, որ դրանք անցկացվելու են սպառազինման մեջ առկա նոր տեխնոլոգիական միջոցների ու սպառազինության կիրառմամբ, հաշվի առնելով պայմանական հակառակորդի ուժեղ պաշտպանության համակարգը: Զինավարժանքների փուլերից մեկում կկատարվեն նաեւ մարտական հրաձգություններ:   http://www.lragir.am/index/arm/0/politics/view/134489