Արցախում սպանված հարյուրավոր զինյալների դիակներ են տեղափոխվել Թուրքիա

  • by Éditeur, 18 Ապրիլի, 2016 in Միջազգային Քաղաքականություն
386 դիտում
Ապրիլյան չորսօրյա պատերազմի օրերին հաճախ էին տարածվում լուրեր, այն մասին, որ Թուրքիայից հարյուրավոր զինյալներ են բերվել Ադրբեջան Արցախի դեմ պատերազմում կռվելու համար: Այս մասին տեղեկությունները նորից շրջանառության մեջ մտան ռուսական մամուլում: Թուրքիայից եկած հարյուրավոր զինյալների մասնակցության փաստը տրամաբանական է նաև այն տեսանկյունից, որ Ադրբեջանը տալով հարյուրավոր զոհեր հայտարարում է միայն մի քանի տասնյակի մասին: Այս առումով կարելի է ենթադրել, որ սպանվածների մեծ մասը եղել են ոչ Ադրբեջանի քաղաքացիներ և Ալիևը կարող է թաքցնել այդ կորուստները: Վերլուծաբան Հովհաննես Վարդանյանը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ ըստ իր տեղեկություների օրերս Ադրբեջանից Թուրքիա հարյուրավոր դիակներ են տեղափոխվել:   http://politik.am/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AC/