Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ժխտում է Հայոց ցեղասպանությունը

  • by Éditeur, 12 Հունվարի, 2016 in Միջազգային Քաղաքականություն
288 դիտում
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսսիյա 1» հեռուստաընկերության եթերում:Հարցազրույցի ժամանակ Կիրիլը խոսել է Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի, քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունների մասին: Նրա խոսքով, Սիրիայում, Իրաքում և այլ վայրերում քրիստոնյաները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: «Քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերություններն անամպ չեն եղել, գիտենք, որ բռնի իսլամացման դեպքեր են եղել, քրիստոնեական տարածքների նվաճում, սակայն եթե հաշվի չառնենք ռազմական գործողությունները, որոնք մշտապես ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, երբևէ իսլամական աշխարհում նման բան չի եղել, ինչ հիմա է տեղի ունենում»,- նշել է պատրիարքը՝ օրինակ բերելով Օսմանյան կայսրությունը:«Օրինակ, վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը, այո, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- ասել է նա: Հետաքրքիր է, որ ըստ պաշտոնական տեղեկության՝ Ռուսաստանի Պետդուման ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Կիրիլը երեւի հայերին քրիստոնյա չի համարում, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում զանգվածային կոտորածների ենթարկված հույներին եւ ասորիներին: Հարցազրույցի այդ հատվածը կարող եք դիտել 7:50 րոպեից: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/126018#sthash.3zDMKLMx.dpuf