Սերժ Սարգսյանն այսօր կրկնում է իր հոգեհոր՝ տարածքները հանձնելու մասին խոսքերը. Փոստանջյան

  • by Éditeur, 28 Դեկտեմբերի, 2016 in Ազգային Քաղաքականություն
349 դիտում
«Արցախ. հաղթական այլընտրանք» խորագրով այսօր կայացած քննարկմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ազատագրված տարածքները լոկ հողեր չեն, այլ մեր հայրենիքը, որի տարածքում պետք է տարածենք մեր իրավունքները: «Մենք մեր սրտում և ուղեղում գիտենք, որ դա մեր հայրենիքն է, սակայն ամրագրված չէ քաղաքականությամբ: Մենք պետք է բարձրաձայնենք մեր հայրենիքն օկուպացնելու մասին: Սերժ Սարգսյանն այսօր կրկնում է իր հոգեհոր՝ տարածքները հանձնելու մասին խոսքերը: Իսկ մենք զիջելու իրավունք, ցանկություն ու հնարավորություն չունենք: Մենք մեր տարածքներն ազատագրել ենք ոչ միայն որպես անվտանգության գոտի ունենալու, այլ այդ տարածքներում ապրելու, գոյատևելու համար»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը՝ հավելելով, որ մենք մեծ գործ ունենք անելու, իսկ ապրիլին սահմանին կանգնած զինվորը կարողացավ ապացուցել, որ ունակ ենք դրան: Մանրամասները՝ տեսանյութում:   http://www.1in.am/2069117.html