«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել Արցախի պատերազմի վերջնական արդյունքները». Մարինա Կալյուրանդը՝ «Եվրանեսթ» ԽՎ-ի քննարկմանը

  • by Western Armenia, 24 Փետրվարի, 2022 in Միջազգային Քաղաքականություն
211 դիտում

Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները։Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը ելույթի ընթացքում ասել է.«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել Արցախյան պատերազմի վերջնական արդյունքները: Մենք հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք չի կարող համարվել ընդունելի լուծում: Եթե իսկապես խոսում ենք կայուն, երկարաժամկետ խաղաղության մասին, ապա դրան հնարավոր է հասնել բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Պատերազմը լուծում չի: Մենք, որպես եվրախորհրդարանի անդամներ, այստեղ ենք եկել ձեզ օգնելու եւ չենք կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները: Դուք պետք է լուծեք խնդիրները, բայց մենք պատրաստ ենք օգնել»: