Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում գերեվարված հայերին

  • by Western Armenia, 06 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
60 դիտում

 ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին "Sputnik Արմենիա"֊  ին  հայտնել է,որ միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում գերեվարված հայերին․ 

«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– նշեց Ամատունին։

Բաքվում պահվող հայ գերիների այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջ֊ փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Բաքվի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին առաջին անգամ տեսակցել էին 2023 թվականի նոյեմբերի սկզբին։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպտեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։