«Monument Watch»-ը ահազանգում է․ ԲաքունԴադիվանքն ու Գանձասարը ներկայացնում է որպես աղվանական ժառանգություն

  • by WesternArmenia, 20 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
167 դիտում

«Monument Watch» նախաձեռնությունն ահազանգում է Ադրբեջանի կողմից Դադիվանքի և Գանձասարի հայկական վանական համալիրները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելու փորձերի մասին։

2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին օտարերկրյա դիվանագետների շուրջ 150 հոգանոց պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ վանքերը ներկայացվել են որպես աղվանական քրիստոնեական ժառանգություն։

Ադրբեջանական կողմը Դադիվանքի պատերում ագուցված խաչքարերը ներկայացրել է որպես նորակերտ և արհեստականորեն հնեցված։ Սակայն «Monument Watch»-ը նշում է, որ դրանցից յոթն ունեն 1172–1190 թվականների արձանագրություններ, իսկ դրանցից մի քանիսը փաստագրվել են դեռևս 1911 թվականին։ Խաչքարերը պատրաստված են բազալտից, ինչը նպաստում է դրանց լավ պահպանմանը։

Նախաձեռնության գնահատմամբ՝ հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական մշակութային ժառանգության ինքնությունը ժխտելու քաղաքականության դրսևորում է։