Ադրբեջանական ահաբեկիչները փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի բարձունքներից մեկի ուղղությամբ. ՊԲ

  • by Western Armenia, 28 Մարտի, 2023 in Ազգային Քաղաքականություն
246 դիտում

«2023թ-ի մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ 

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ահաբեկիչների  առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։