Արևմտյան Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մի շարք քաղաքացիների հանձնվեցին Արևմտյան Հայաստանի Նույնականացման քարտեր

  • by Western Armenia, 19 Փետրվարի, 2022 in Ազգային Քաղաքականություն
369 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության՝ Երևանում գտնվող մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ ԱՀՀ Նույնականացման քարտերի, ինչպես նաև շքանշանի հանձնման արարողություն։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը։

Նախագահ Ա․ Աբրահամյանը Արևմտյան Հայաստանի Հայկական Լեգեոնի շքանշանը հանձնեց արցախյան առաջին պատերազմի մարտիկ, Քուրմ Միհր Հայկազունուն (Ղազար Սարգսյան)՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ 

Մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրող, քաղաքական գործիչ, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ստացան ԱԱՀ Նույնականացման քարտեր։

 

https://www.youtube.com/watch?v=e1AHAT6f-yQ