Այս տարի առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ․ «Գիտուժ»

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Գիտություն
32 դիտում

Արեւելյան Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ, որը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, տեղեկացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը։

Հարթակի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները։ 

Առաջին Գիտության շաբաթը խորհրդանշելու է գիտության և հասարակության միջև կապը։ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». սա և՛ այս տարվա թեման է, և՛ այն առանցքային նպատակը, որին ուղղված է լինելու Գիտության շաբաթ նախագիծը։

Նախատեսվում է անցկացնել միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև Երևանի Ազատության հրապարակում բոլոր վեց օրերի ընթացքում։«Գիտության շաբաթ» նախագիծը միջազգային ձևաչափ է։