Արեւելյան Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին 

  • by Western Armenia, 14 Հունիսի, 2024 in Գիտություն
29 դիտում

Արեւելյան Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Ծրագրիը նպատակ ունի ուսումնասիրել Մարսը և տիեզերական այլ օբյեկտներ:

ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Արեւելյան Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։ 

Artemis համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրների կողմից՝ սահմանելու սկզբունքների գործնական փաթեթը, որոնք կառաջնորդեն տիեզերքի ուսումնասիրությունն ու օգտագործումը:

Բացի մեր երկրից, մինչ օրս 42 երկիր էր ստորագրել այս համաձայնագիրը, այդ թվում՝ 20-ը՝ Եվրոպայում, 8-ը՝ Ասիայում, 6-ը՝ Հարավային Ամերիկայում, 3-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, 3-ը՝ Աֆրիկայում և 2-ը՝ Օվկիանիայում։