Ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Արեւելյան Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Գիտական օլիմպիադան տեղի է ունեցել Խանտի Մանսիյսկում։
Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:
Բրոնզե մեդալի են արժանացել Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը:
Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։
